Երևանում կայացավ հաշմանդամություն ունեցողների, սեղմում հենարանից ուժային եռամարտի առաջնությունը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Երևանի «Orange fitness» մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի ուժային եռամարտի եւ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անցկացվող սեղմում հենարանից վարժության եւ ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունները:

Առավոտյան մրցապայքարի մեջ էին մտել հաշմանդամություն ունեցող մարզիկները: Առաջնությանը մասնակցում էին թվով 32 տղա, 18 աղջիկ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից:
Սեղմում հենարանից մարզաձևով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելի է մեծանում:

Հաշմանդամություն ունեցող մարզիկներից 13-ը վնասվածքները ստացել էին հայրենիքի պաշտպանության ժամանակ: Նրանք ուժեղ էին թե՜ ֆիզիկապես և թե՜ հոգեպես: Այսօր՝, այս մրզապայքարում նրանք իրենց կռիվը տվեցին ծանրաձողի հետ և հաղթող դուրս եկան այդ պայքարից։

Հեղինակ՝ Գոհար Նավասարդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով