Հայաստանի Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ» տանը պարտվեց «Լոռիին»

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ՝ «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալեց Վանաձորի «Լոռիին»։
Հանդիպման առաջին խաղակեսը անցավ հախուռն և փոքր ինչ կոպիտ պայքարում։ «Ալաշկերտի» տարածքային և խաղային առավելությամբ անցած առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, թիմերը ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։
2-րդ խաղակեսը ևս անցավ բավականին կոպիտ պայքարում, ինչի արդյունքում 54-րդ րոպեին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները մրցակցի նկատմամբ, իսկ հանդիպման մրցավարը 11-մետրանոց հարվածով պատժեց տանտերերին, որն էլ հստակորեն իրացրեց՝ Ջոնե Դե Սիրեն, որն էլ միակն էր ամբողջ հանդիպման ընթացքում։
«Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» նվազագույն՝ 0-1 հաշվով և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական, շրջանցելով նույն «Ալաշկերտին»: