Չեմպիոնների լիգա. Մադրիդի «Ռեալը» հաղթեց թուրքական «Գալաթասարային»

Չեմպիոնների լիգայի  խմբային փուլի  “A”  խմբում  կայացան 3-րդ  տուրի հանդիպումները։  Մադրիդի «Ռեալը»  հյուրընկալվելիս  նվազագույն  առավելությամբ հաղթանակի հասավ  թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ,  հանդիպման  միակ գնդակը  18-րդ  րոպեին  հեղինակեց գերմանացի  կիսապաշտպան՝ Տոնի Կրոսսը։

«Պարիս Սենթ-Ժերմենը»  իր հերթին  հյուրընկալվելիս  ֆանտաստիկ  հաղթանակ  տոնեց բելգիական  «Բրյուգեի»  նկատմամբ։ Մաուրո Իկարդի  դուբլի  և Կիլիան Մմբապեի  Հեթ-թրիկի  շնորհիվ  փարիզյան ակումբը  հաղթեց խոշոր՝ 0-5 հաշվով։

Այս տուրից  հետո  “A”  խմբում  Մադրիդցիները տանելով այս մրցաշրջանում  առաջին  հաղթանակը  վաստակեցին 4 միավոր և բարձրացան միցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական,  «Պարիս Սենթ-Ժերմենը»  100 տոկոսանոց  արդյունքով առաջին հորիզոնականում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով