Հայաստանի Բարձրագույն խումբ. «Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց առաջնության ետնապահին

Այսօր Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրում, Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում «Երևան ՖԱ»-ն հյուրնկալեց Գյումրիի «Շիրակին»։
Բարձրագույն խմբի առաջատարը չորս գնդակ ուղարկեց ետնապահի դարպասը, որից երեք գոլերը առձանագրվեցին առաջին խաղակեսում։ Արման Ասլանյանի, Ռաֆիկ Միսակյանի, Մորի Կոնեի, և Արտյոմ Գևորգյանի գոլերին 71-րդ րոպեին պատասխանեց՝ Աբրահամ Պորտուգալյանը, խփելով թիմի հեղինակության գոլը այս խաղում։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 25 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «ՖԱ Երևանը» դեռ չվաստակելով ոչ մի միավոր գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։