Բացառիկ հնարավորություն ֆուտբոլով հետաքրքրված հայ պատանիների համար

Աշխարհահռչակ «Bsports» պորտուգալական ակադեմիան առաջին անգամ Հայաստանում անց է կացնելու մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար, որին կարող են մասնակցել 9-16 տարեկան բոլոր տղաները և աղջիկները, որոնք հետաքրքրված են ֆուտբոլով։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է պրֆեդիոնալ ֆուտբոլիստ,  «ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի, կենտրոնական Ասիայի և Հրվ. Կովկասի  կազմ կոմիտեյի անդամ, մարզիչ՝ Լևոն Ղասաբօղլյանը, ով հանդիասնում է նաև պորտուգալական «Bsports» ֆուտբոլի  ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

«Bsports» ակադեմիան տարբեր երկրներում ֆուտբոլային պոտենցիալ ունեցող երեխաների համար կազմակերպում է  ուսումնամարզական հավաքներ: Լևոն Ղասաբօղլյանը «Bsports» ակադեմիան հետ համատեղ աշխատելու փորձ ունի, երեք անգամ նմանատիպ հավաք է կազմակերպվել Ղազախստանում, որից հետո 6 մարզիկներ մեկնել են Պորտուգալիա, իսկ այժմ նրա ջանքերի շնորհիվ նաև Հայաստանում կանցկացվի նմանատիպ ճամբար: ճամբարի անցկացման օրերին Հայաստան կժամանի «Bsports» ակադեմիայի գործադիր տնօրեն՝ Պեդրո Լեյտիսը իր փորձառու մարզչական շտաբով, ճամբարի տևողությունը 7 օր է, գրաֆիկը շատ հագեցած է լինելու՝ երկու անգամյա մարզումներ,որոնք իրականացվելու են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում, պորտուգալացի մասնագետների  հետ կհամագործակցի նաև «Փյունիկի» մարզչական շտաբը, տեսական և վերլուծական աշխատանքներ պորտուգալացի մասնագետների հետ, հանդիպումներ սպորտային հոգեբանի հետ, երեխաների կողքին 24 ժամ կլինեն նաև կամավորներ և բժիշկներ:  Իսկ հավաքի ավարտին առավել աչքի ընկած 2 մասնակից հնարավորություն կստանան, անվճար մեկնելու Պորտուգալիա,  «Bsports» ակադեմիա, 1 ամիս ժամկետով և եթե տվյալ երեխաները այնտեղ ևս կարողանան աչքի ընկնել իրենց ընդունակություններով, ապա կարող են առաջարկներ ստանալ և շարունակել մարզումներն այնտեղ։

Ճամբարը վճարովի է, սակայն կազմակերպիչները խոստանում են տաղանդավոր, բայց վճարելու հնարավորություն չունեցող երեխաների դեպքում որևէ տարբերակ գտնել։

Այս նախաձեռնությունը կարող է  շատ հայ երեխաների համար դառնալ «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք»-ի առաջին քայլը։

Հեղինակ՝ Ռիմա Մարգարյան

 

 

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

1 thought on “Բացառիկ հնարավորություն ֆուտբոլով հետաքրքրված հայ պատանիների համար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով