Հայկական ֆուտբոլ.«Լոռի» ՖԱ-ի սեփականատեր՝ Թովմաս Գրիգորյանի հայտարարությունը

Օրեր առաջ հայկական ֆուտբոլում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո Առաջին Հայկական Ճակատ՝ FAF-ը, հանդես էր եկել հայտարարությամբ, որին ի պատասխան՝ կարճ ժամանակ անց, Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյբուքյան էջում: Որտեղ մասնավորապես ասվում է.

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ,

Հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ մշտապես անհանգստացած եմ եղել հայկական ֆուտբոլում առկա խնդիրներով եւ փորձել եմ ամեն կերպ նպաստել դրանց լուծումներ գտնելուն։ Այդ նպատակով երեկ հանդիպում ունեցա «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման ներկայացուցիչների հետ, քննարկեցինք տարաբնույթ հարցեր։

Հայկական ֆուտբոլում առկա ցանկացած արատավոր երեւույթ դատարապրտելի է։ Ֆուտբոլային բոլոր շահառուների հետ համագործակցությունը պետք է լինի պատշաճ մակարդակի եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Տպավորված եմ երեկվա հանդիպումով, եւ, կարծում եմ, որ երկրպագուների հետ նման հանդիպումները պետք է լինեն շարունակական»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով