Հայկական ֆուտբոլ. ՖԱՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ

«Առաջին Հայկական Ճակատ»-ի հայտարարության մեջ ասվում է.
«Մեր նախորդ հայտարարության մեջ խստորեն դատապարտել էինք հայհոյախոսությունը և ոչ կոռեկտ պահվածքը մարզադաշտերում Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։
ՀՖՖ գործկոմի անդամ, «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը` արձագանքելով մեր հայտարարությանը, «Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման ղեկավար խորհրդի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել։
Երեկ հանդիպեցինք Թովմաս Գրիգորյանի հետ, խոսեցինք տարաբնույթ ֆուտբոլային հարցերի և հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին, այդ թվում վերոնշյալ խնդրի մասին։
Թովմաս Գրիգորյանը նույնպես խստորեն դատապարտեց հայհոյախոսությունը և ոչ կոռեկտ պահվածքը հայկական ֆուտբոլում` թե խաղադաշտում, թե տրիբունաներում և խոստացավ, ինքն իր հերթին ձեռնարկել հնարավորը, որպիսի հայհոյախառն վանկարկումներն ու արտահայտությունները մեր առաջնության ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ակումբի սեփականատերերի և այլ ֆուտբոլային պաշտոնյաների կողմից այսուհետ բացառվեն։
Հ.Գ. Առաջիկայում նախատեսում ենք հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի, հայկական ակումբների ֆան շարժումների անդամների և ըստ անհրաժեշտության այլ ֆուտբոլային գործիչների հետ»։