Էրիկ Վարդանյան․ Հարգում եմ «Արարատի» պաշտոնական ֆան ակումբի երկրպագուներին։ Ժեստը ձեզ հետ կապ չուներ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատ» — «Փյունիկ» հանդիպմանը տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել` Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան՝ Էրիկ Վարդանյանը:

Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դիմելով երկրպագուներին. «Սիրելի ֆուտբոլասերնե՛ր, Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր խաղի կանոններն իմ նկատմամբ, ինչը հանդիպման գլխավոր մրցավարի կողմից անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ես ստիպված չեղա պատասխան խախտում անել։ Ես հասկանում եմ, որ մրցավարը մարդ է և կարող է սխալվել կամ ուշ արձագանքել դրվագին, բայց այս պարագայում ուշ արձագանքը վատ հետևանքներ ունեցավ։ Չեմ ցանկանում արդարացնել արարքս։ Անկախ կատարվածից, ես չպետք է նման կերպ արձագանքեի մրցավարի սուլոցին։ Սխալ էր նաև հանդերձարանի ճանապարհին և այնուհետև սոցցանցերում տեղի ունեցածը։ Հարգում եմ «Արարատի» պաշտոնական ֆան ակումբի երկրպագուներին։ Ժեստը ձեզ հետ կապ չուներ։ Հայցում եմ միջադեպի մասնակիցների և բոլոր ֆուտբոլասերների ներողամտությունը»։

Հիշեցնենք, որ տեղի ունեցած միջադեպի պատճառով Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը՝ տուգանվել 600 հազար ՀՀ դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով