«Ուրարտուն» դուրս թողեց «Փյունիկին» հետագա պայքարից

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»։
Հանդիպման առաջին խաղակեսն ընթացավ երկուստեք գրոհներով, սակայն դարպասի գրավումներ այդպես էլ չարձանագրվեցին և թիմերը հեռացան ընդմիջման 0-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին և թիմերը հաղթողին պարզելու համար ստիպված եղան անցկացնել ևս երկու 15 րոպե տևողությամբ խաղակես։
Լրացուցիչ ժամանակում բազմաթիվ վտանգավոր պահեր եղան երկու թիմերի խաղադաշտերում, սակայն դարպասապահների փայլուն խաղի շնորհիվ գոլեր կրկին չարձանագրվեցին։
Խաղի ելքը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով։ «Ուրարտուն» խփած գնդակների առավելությամբ կարողացավ հաղթանակ տոնել, ինչի արդյունքում հետագա պայքարից դուրս թողեց «Փյունիկին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով