Seria A. «Ռոման» դժվարին պայքարում հաղթեց «Նապոլիին»

Ֆուտբոլի Իտալիայի  A Seria-ի 11-րդ տուրի  կենտրոնական խաղը կայացավ «Ստադիո Օլիմպիկո»   մարզադաշտում,  որտեղ  «Ռոման»  հյուրընկալեց  «Նապոլիին»։

Հանդիպման 19-րդ րոպեին «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն բացեց հանդիման հաշիվը: Թիմերը հանգստի գնացին «Ռոմայի» առավելությամբ:

Խաղի 55-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան՝ Ժորդան Վերետուն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։ 72-րդ «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կրճատեց խաղի հաշիվը, այն դարձնելով 2:1:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ստացած վնասվածքից և այսօր ևս բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակած 22 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Նապոլին» 18 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով