Իլշատ Ֆայզուլին. Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հաղթանակ տոնելուց հետո «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը պատասխանել է լրագրողների հարցերին:

Մարզչի կարծիքով կանոնավոր խաղ ստացվեց և երկու թիմերն էլ բավականին զգուշավոր խաղացին:
«Լավ խաղ ստացվեց, կարելի է ասել առաջին խաղակեսում գնդակը հիմնականում մեզ մոտ էր, սակայն երկրորդ մասում ավելի զգուշավոր էինք խաղում»,- ասել է Իլշատ Ֆայզուլինը:
Լրագրողների այն հարցին, թե կարելի է ասել այս խաղն ամենակարևորն էր «Ուրարտուի» համար՝ Ֆայզուլինը պատասխանել է,որ թիմի համար բոլոր խաղերն էլ կարևոր են:
«Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է՝ լինի դա գավաթային, թե առաջնության հերթական հանդիպում, և եթե ֆուտբոլիստներից  որևէ մեկը պետք է տարբերակի հանդիպումերը, ապա այդ ֆուտբոլիստը տեղ չունի թիմում»,- եզրափակել է մարզիչը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով