Աշխարհի գավաթ. Հայ 4 լողորդ մասնակցել են լողի աշխարհի գավաթին

Հայաստանի 4 ներկայացուցիչներ մասնակցել են Կազանում անցկացված լողի աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլին:

50 մետր ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 23.10 վայրկյան արդյունքով գրավել է 16-րդ տեղը, իսկ Վահան Մխիթարյանը՝ 34-րդ (24.32):

Արթուր Բարսեղյանն ուժերը փորձել է նաև ազատ ոճի 100 մետրում, որտեղ նույնպես 16-րդն էր (50.78):

Կանանց պայքարում Նինա Կիրակոսյանը թիկնալողի 50 մետրում 31.30 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 29-րդ տեղը, 100 մետրում՝ 27-րդ (1:08.36), իսկ 200 մետրում՝ 20-րդ (2:30.54):

Անի Պողոսյանը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում և հայտնվել 43-րդ տեղում (28.02): 100 մետր ազատ ոճում Պողոսյանը 59.75 վայրկյան արդյունքով 30-րդն էր:

Հայտնում է՝  «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով