ԵԱ. Արմեն Մելիքյանը նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը եզրափակիչում հաղթանակ է տոնել Ղրղզստանցի ըմբիշ Ժոլաման Շարշենբեկովի նկատմամբ՝ դառնալով աշխարհի երիտասարդների  չեմպիոն։

Նշենք, որ գոտեմարտի  ընթացքում Արմեն  Մելիքյանը վնասվածքով է հանդես եկել, ու չնայած վնասվածքին՝ հայ ըմբիշը կարողացել է հաղթանակով  ավարտել իր ելույթը։

Արմեն Մելիքյանը ելույթները սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 8։0 հաշվով հաղթել է բուլղարացի Մարտին Վելևին,  քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Իրանը ներկայացնող ըմբիշից, իսկ կիսաեզրափակիչում Մելիքյանը հաղթել է հունգարացի Կրիստիան Կեշկեմետիին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով