Կասիլյասը վերսկսել է մազումերը անհատական ծրագրով

Իսպանական As  պարբերականի փոխանցմամբ, այսօր՝ պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ՝ Իկեր Կասիլյասը, 6 ամիս 3 օր դադարից հետո կրկին խաղադաշտ է դուրս եկել:

Կասիլյասը ընդհանուր խմբից առանձին, անհատական ծրագրով մարզում է անցկացրել, քանի որ բժիշկները վերականգնողական այս փուլում արգելել են 38-ամյա դարպասապահին մարզվել 25 րոպեից ավելի:
Հիշեցնենք, որ իսպանական ֆուտբոլի լեգենդը այս տարի մայիսին մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել, ինչից հետո վիրահատվել էր: Կասիլյասի կյանքի այդ դժվարին շրջանում նրա կողքին էր ամբողջ ֆուտբոլային աշխարհը և անգամ նրա նախկին թիմը՝ իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. «Մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել մեր սիրելի ավագ Իկեր Կասիլյասին։ Նա սովորեցրել է բոլորիս հաղթահարել ամենաանհավանական դժվարությունները, որպեսզի փառավորենք ակումբը։ Նա սովորեցրել է մեզ, որ հանձնվելը չի մտնում կյանքի մեր փիլիսոփայությունում։
«Ռեալը» մեր հավերժ ավագ Իկերին մաղթում է շուտափույթ առողջություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով