«Բարսելոնա»- «Սլավիա» հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր Պրահայի «Սլավիային»:

Խաղն անցավ բավականին լարված մթնոլորտում և անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը ստիպված եղավ հանդիպման ընթացքում ցույց տալու ութ դեղին քարտ:
Չնայած երկու խաղադաշտերում էլ եղան բազմաթիվ վտանգավոր պահեր, սակայն հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Այս տուրի հանդիպումից հետո «Բարսելոնան» 8 միավորով շարունակում է գլխավորել F խումբը, «Սլավիան»՝ վաստակած 2 միավորով եզրափակում է քառյակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով