Հայաստանի Բարձրագույն խումբ.«Արարատ-Արմենիան» և «Լոռի ՖԱ»-ն չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում այսօր տեղի ունեցավ 5-րդ  տուրից  հետաձգված «Արարատ-Արմենիա» — «Լոռի ՖԱ»  հանդիպումը։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ գեղեցիկ և դիտարժան պայքարում, սակայն դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց։

Խաղի երկրորդ հատվածը  անցավ էլ ավելի լարված մթնոլորտում։ Հանդիպման 70-րդ րոպեին կոպիտ  խաղի  արդյունքում «Արարատ Արմենիայի» կազմից՝ Դմիտրի Գուզը ստանալով երկրորդ դեղին քարտը, այնուհետև կարմիր քարտ` լքեց խաղադաշտն ու տանտերերը մնացին տասը ֆուտբոլիստով։
Ընդամենը րոպեներ անց հանդիպման մրցավար Գևորգ Եղոյանը կոպիտ խաղի համար կարմիր քարտ ցույց տվեց նաև «Լոռի ՖԱ»-ի կիսապաշտպան՝ Դեյվիդ Ջուլիուսին, իսկ  թիմերի միջև քանակական հավասարությունը վերականգնվեց։
Չնայած,  որ երկու  թիմերն էլ ունեին  հիանալի  հնարավորություն այս խաղում  գոլ  խփելու, այնուամենայնիվ  այս  դիմակայությում գոլեր  չգրանցվեցին, հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 0-0 հաշվով։

Այս  խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակելով 23 միավոր  գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում,  «Լոռի ՖԱ»-ն  22 միավորով 4-րդն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով