ՉԼ. «Այաքսը» Լոնդոնում ոչ-ոքի ավարտեց խաղը «Չելսիի» հետ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» հյուրընկալեց Ամստերդամի «Այաքսին»։
Ֆանտաստիկ և խելահեղ պայքարում անցած հանդիպմանը խփվեց ութ գոլ, թիմերը միմյանց դարպասը ուղարկել են 4-ական գնդակ, որոնցից երկուսը 11- մետրանոց տուգանային հարվածից, իսկ ևս երկու գոլ գրանցվել է տանտերերի ինքնագոլերով։ Հանդիպման 68-րդ րոպեից սկսած «Այաքսի» ֆուտբոլիստները խաղադաշտում մնացին իննը հոգով, բայց դա չխանգարեց հոլանդական ակումբի ֆուտբոլիստներին մարտական ոչ-ոքիով հեռանալ Լոնդոնից։
Հանդիպումն ավարտվեց խելահեղ՝ 4:4 հաշվով, իսկ H խմբում «Այաքսը», «Չելսին» և «Վալենսիան» վաստակած 7 միավորներով կիսում են առաջին հորիզոնականը, ստեղծելով խմբում հզոր եռիշխանություն։ Խմբի կայացած մյուս խաղում «Վալենսիան» 4-1 հաշվով հաղթել է ֆրանսիական «Լիլին»։