Չեմպիոնների լիգա. Մադրիդցիները վեց անպատասխան գնդակ են ուղարկել թուրքական «Գալաթասարայի» դարպասը

Երեկ ուշ երեկոյան  Մադրիդի  «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի  4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը»  հյուրընկալեց  թուրքական «Գալաթասարային»  և  հաղթեց խոշոր՝ 6։0 հաշվով։

Հանդիպման մեկնարկից արդեն 7 րոպե  անց  Մարսելոյի  երկու  փոխանցումներից  հետո  դուբլի  հեղինակ  դարձավ՝ Ռոդրիգոն։  Րոպեներ անց  Սերխիո Ռամոսը 11-մետրանոց  տուգանային հարվածով  հաշիվը  դարձրեց  3-0, իսկ առաջին  խաղակեսի վերջին  րոպեին Կարիմ Բենզեման 4-րդ  գնդակն  ուղարկեց  թուրքական ակումբի դարպասը։

Երկրորդ խաղակեսի  վերջնամասում «գալակտիկոսները»  ևս  երկու  գնդակ   ուղարկելով  մրցակցի դարպասը, ջաղջախիչ  հաղթանակ տոնեցին,  նախ դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման,  իսկ այս խաղում իր  հաշվին  հեթ-թրիկ գրանցեց  Ռոդրիգոն։

Այս տուրից հետո,  A խմբում մադրիդցիները  վաստակած 7 միավորով գտնվում են 2-րդ  հորիզոնականում։  Խմբի մյուս խաղում  առաջատար «Պարիս Սենտ-Ժերենը»  նվազացույն առավելությամբ հաղթանակի հասավ «Բրյուգեի»  նկատմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով