«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց առաջատարին

Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը  «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր 2-րդ տեղում հանդես եկող Գյումրիի «Շիրակին»: Խաղի հաշիվը բացվեց հանդիպման սկզբնամասում՝ 13-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» ֆուտբոլիստ Դենիս Մահմուդովը,  հաշվի մեջ առաջ մղելով իր թիմին։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին «Փյունիկի» նվազագույն առավելությամբ։ Հանդիպման երկրորդ հատվածը բավականին լարված մեկնարկ ունեցավ։ 51-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստ Ռոբերտ Հակոբյանը կոպիտ խաղի հետևանքով ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից, թողնելով իր թիմին տասը ֆուտբոլիստով։ Չնայած քանակական անհավասարությանը` երևանյան ակումբը կարողացավ պահել առավելությունը և պարտության մատնել առաջնության առաջատարներից մեկին։

13-րդ տուրի հանդիպումից հետո «Փյունիկը» 16 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Շիրակը» 25 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով