Աշխարհի «ամենախենթ» ֆուտբոլային մեկնաբանները և մեկնաբանությունները

Ցանկացած հանդիպում կարող է վերածվել  իսկական ֆուտբոլային տոնի՝ մեկնաբանի հետաքրքիր մոտեցման շնորհիվ:

Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ֆուտբոլային մեկնաբանը.

-Լինել անկողմնակալ։

-Չգրավել ուշադրություն` անիմաստ հումորներով կամ արտառոց մեկնաբանություններով։

-Հասկանալ ֆուտբոլից և կարողանալ այն ճիշտ մեկնաբանել։

-էմոցիաները արտահայտել չափավոր:

Սակայն հիմնականում ֆուտբոլասերների կողմից հիշվում են այն մեկնաբանները, ովքեր մեկնաբանում են հանդիպումը ոչ միայն մասնագիտական տեսանկյունից, այլ նաև ունենում են էմոցիոնալ պոռթկում, իրենց մեկնաբանություններով խաղը դարձնում ավելի ինտրիգային:

SportX.am-ը առանձնացրել և Ձեզ է ներկայացնում աշխարհի  «ամենախենթ» ֆուտբոլային  մեկնաբաններին և մեկնաբանությունները:

1.Տիցիանո Կուրդելի

76 ամյա Կուրդելին Իտալիայի ամենահայտնի սպորտային մեկնաբանն է: Նա ամբողջ աշխարհին հայտնի է իր ինքնամոռաց և խելահեղ մեկնաբանություններով: Մեկնաբանում է իտալական  «Միլան»-ի բոլոր հանդիպումները:

 

 

2.Իսլանդացի մեկնաբանը և նրա էմոցիոնալ մեկնաբանությունը

«Իսլանդիա»-«Ավստրիա» խաղի վերջին րոպեներին:«Իսլանդիայի» հավաքականը իր ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը և հաղթելով «Ավստրիային» դուրս եկավ Փլեյ-օֆ:

 

 

3․Վասիլի Ուտկին

Ռուս մեկնաբանը հանրությանը առավել հայտնի է սկանդալային միջադեպերով: Մեկնաբանել է հանդիպումները ոչ սթափ վիճակում, եթերի ժամանակ հայհոյել է ֆուտբոլիստներին, արել քաղաքական հայտարարություններ: Վերջինիս պատճառով դատարանի որոշմամբ 1 տարի ժամկետով զրկվել է հանդիպումներ մեկնաբանելու իրավունքից:

 

 

4․Մեկնաբանները չեն կարողանում իրենց զսպել Ռոնալդոի գոլերի ժամանակ

 

 

 

5.Մեկնաբանը «խենթացել» էր «Բարսելոնա»- «ՊՍԺ» հանդիպման վերջին րոպեներին։

«Բարսելոնան» 6-1 հաշվով հաղթեց «ՊՍԺ»-ին և մտավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ: Հաղթական գոլը խփվեց խաղի վերջին վայրկյաններին: Ամբողջ մարզադաշտը խենթացել էր, իսկ այն ինչ կատարվում էր մեկնաբանների հետ կարող եք դիտել տեսանյութում:

 

 

6.Արաբ մեկմնաբանը ուղիղ եթերի ժամանակ չիպս է ուտում:
Այս դեպքում խոսքերն ավելորդ են պարզապես պետք է լսել մեկնաբանությունը:

 

 

7.Մեքսիկացի մեկնաբանը կորցրել էր ինքնատիրապետումը Լոսանի գոլից հետո:

Այսպես կարող է մեկնաբանել միայն այն մարդը, ով «շնչում» է ֆուտբոլով:

 

 

8․Արաբ մեկնաբանը էմոցիոնալ մեկնաբանում է Հենրիխ Մխիթարյանի գոլը:

 

 

9.«Լիվերպուլ»- «Բարսելոնա»  խաղի մեկնաբանները ինքնամոռաց մեկնաբանում են հանդիպումը
Չեմպիոնների Լիգայի շրջանակներում  «Բարսելոնան» տնային հանդիպման ժամանակ 3-0 հաշվով առավելության էր հասել «Լիվերպուլի»  նկատմամբ: Սակայն պատասխան հանդիպման ժամանակ 4-0 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Լիվերպուլ»-ից և դուրս մնաց մրցաշարից:

 

 

10.Մեկնաբանները խենթանում են Մեսսիի սուպեր գոլերից հետո:

 

 

 

Այո, այս մեկնաբանությունները  էմոցիոնալ են և անզուսպ, սակայն հենց սա է մեծն ֆուտբոլը, իսկ ֆուտբոլը պարզապես խաղ չէ, այն ապրելակերպ է, որով ապրում են և ապրեցնում:

Հեղ․ Լիլիթ Բաղդասարյան

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով