Պրեմիեր Լիգա. «Լիվերպուլը» գեղեցիկ հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում, «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում հյուընկալել էր «Մանչեսթեր Սիթիին», և հաղթել 3-1 հաշվով։
Հանդիպման հենց սկզբում տանտերերը կարողացան արագ գոլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ, հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ Ֆաբինիոն, 1:0։ Քիչ անց Մուհամեդ Սալահը Էնդի Ռոբերթսոնի գեղեցիկ փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկելով, այն դարձրեց 2:0:
Երկրորդ խաղակեսի սկզբում «մերսիսայցիները» նաև երրորդ գնդակն ուղարկեցին «քաղաքայինների» դարպասը, գոլի հեղինակ՝ Սադիո Մանե։ Խաղավարտից 15 րոպե առաջ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները կարողացան խփել միայն հեղինակության գնդակ և խաղն ավարտել 3-1 հաշվով, գոլի հեղինակ՝ Բերնարդու Սիլվա։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 34 միավոր և ամրապնդվեց Պրեմիեր լիգայի առաջատարի դիրքում, «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով 4-րդ հորիզոնականում է։