Լևոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour-ի 6-րդ տուրի հաղթողի կոչումը

Հայաստանի  ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակով է ավարտվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Superbet Rapid & Blitz մրցաշարը, որը Grand Chess Tour-ի 6-րդ փուլն է:

Արագ շախմատի 9 տուրերի եւ կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 20 միավոր և առաջին տեղը կիսել ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Լևոն Արոնյանը հաղթանակի է հասել 2.5:1.5 հաշվով:

Մրցաշարին մասնակցել են 10 գրոսմայստերներ։

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում երկրորդ հաղթանակն է տարել այս տարվա ընթացքում: Այս հաղթանակի համար նա կստանա 31.250 դոլար պարգևավճար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով