Հայաստանի Բարձրագույն խումբ. «Նոան» առավելության հասավ «Լոռիի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրում «Նոան» «Նաիրի» մարզադաշտում ընդունել էր Վանաձորի «Լոռիին»:
Խաղի հաշիվը բացվեց միայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։
Տանտերերի կազմից գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Կովալենկոն և հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։
Հանդիպման երկրորդ հատվածում «Նոայի» առավելությունը նախ կրկնապատկեց Մաքսիմ Մայրովիչն, ապա 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վլադիմիր Ազարովն, այսպիսով հաշիվը դարձնելով 3-0:
63-րդ րոպեին «Լոռիի» կազմից Ռուսլան Զաերկոն գեղեցիկ գոլով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն այն հավասարեցնել «Լոռիին» չհաջողվեց և հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով` օգուտ տանտերերի։
13-րդ տուրի հանդիպումից հետո «Նոան» 20 միավորով գտնվում է 6-րդ տեղում, «Լոռին» 22 միավորով  5-րդն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով