Գևորգ Ղազարյանը չի մասնակցի առաջիկա երկու հանդիպումներին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին:

Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից  հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցել է մարզմանը, որից հետո ցավը կրկին իրեն զգացնել է տվել: Նախնական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով