Եվրո-2021. Կրկին պարտություն, նվազագույն հաշվով

Եվրո-2021 խմբային փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ-21 հավաքականը հյուրընկալել էր Իռլանդիայի Մ-21 տարեկանների ընտրանուն։  Լարված և առատ գրոհներով հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով` 0-1 հաշվով։

Հանդիպման առաջին հատվածում երկու թիմերն էլ մի շարք վտանգավոր պահեր ունեցան սեփական խաղադաշտերում, սակայն երկու դարպասապահների հիանալի խաղի շնորհիվ դարպասի գրավումներ չարձանագրվեցին։

Խաղի հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում։ 63-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Զախարի Էլբուզեդին և հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։ Րոպեներ անց իռլանդացիների հաջողությանը փոխարինեց կոպիտ խաղը։ 76-րդ րոպեին Իռլանդիայի կազմից կոպիտ խաղի համար կարմիր  քարտ ստացավ Դարա Օշին և հյուրերը մնացին տասը ֆուտբոլիստով։ Չնայած քանակական առավելությանը` մեր հավաքականը չկարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը և կրկին պարտվեց նվազագույն հաշվով։

Այս հանդիպումից հետո Իռլանդիայի Մ-21 հավաքականը  վաստակած՝ 13  միավորով շարունակում է գլխավորել 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանի Մ-21 հավաքականը 3 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ տեղը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով