ԵՎՐՈ-2020. A ԽՈՒՄԲ. Անգլիան ջաղջախեց Չեռնոգորիային, չեխերը առավելության հասան Կոսովոյի նկատմամբ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբում այսօր Անգլիայի հավաքականը հյուրընկալեց Չեռնոգորիայի ընտրանուն, և յոթ անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
11′ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեին, 19′ 24′ 37′ Հարրի Քեին, 30′ Մարկուս Ռեշֆորդ, 66′ OG Ալեքսանդր Սոֆրանաչ, 84′ Թեմմի Աբրահամ։
Խմբի մյուս խաղում Չեխիան 2-1 հաշվով հաղթեց Կոսովոյի հավաքականին, չնայած, որ առաջինը գոլ ընդունեցեց սեփական դարպասը։
50-րդ րոպեին Կոսովոյի հավաքականին առաջ մղեց հաշվի մեջ՝ Աթդե Նինուն, սակայն 71 և 79-րդ րոպեներին չեխերի կազմում դուբլի հեղինակ դարձավ՝ Ալեքս Կրալը, կամային հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս տուրից հետո Անգլիայի և Չեխիայի հավաքականները անկախ վերջին տուրից ապահովեցին իրենց տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Անգլիան 18 միավորով զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Չեխիան 15 միավորով երկրորդն է։