ԵՎՐՈ-2020. Իտալիան տանում է հերթական վստահ հաղթանակը

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Բոսնիա Հերցոգովինան հյուրընկալել էր Իտալիայի ազգային հավաքականին։

Հանդիպումն ավարտվեց 3-0՝ հօգուտ հյուրերի։
21-րդ րոպեին Իտալիայի կազմում հանդիպման հաշիվը բացեց Ֆրանչեսկո Աչերբին, իսկ 37-րդ րոպեին այն կրկնապատկեց Լորենցո Ինսինյեն։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չարձանագրվեցին և թիմերը գնացին ընդմիջման՝ 0-2 հաշվով։
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի լարված պայքարում։
Իտալացիները շարունակեցին վստահ գրոհներ կազմակերպել Բոսնիայի դարպասի մոտ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց։
52-րդ րոպեին Անդրեա Բալոտին երրորդ գնդակն ուղարկեց բոսնիացիների դարպասը և հաղթանակ ապահովեց իր թիմի համար։

Այս հանդիպումից հետո Իտալիայի ընտրանին 27 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, Բոսնիա և Հերցեգովինան` 10 միավորով 5-րդն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով