Հետաքրքիր փաստեր սպորտի մասին

Սպորտը ոչ միայն առողջ ապրելակերպի գրավականն է , այլ նաև մարդու մեջ առաջացնում է առաջ շարժվելու՝ կատարելագործվելու ցանկություն: Սպորտը և սպորտաձևերը զարգանում են մարդկության զարգացմանը համընթաց: Հայտնվում են նոր հերոսներ, սահմանվում են նոր ռեկորդներ: Ամենահետաքրքիր և ֆանտաստիկ դրվագները անմահանում են սպորտի պատմության էջերում և երկրպագուների հիշողության մեջ:
Ներկայացնում ենք նշված փաստերից մի քանիսը․
Բռնցքամարտը որպես մարզաձև օրինականացվեց միայն 1900 թվականին:
Միակ երկիրը, որը մասնակցել է աշխարհի բոլոր գավաթներին, Բրազիլիան է:
Հոկեյի դարպասապահի դիմակ առաջին անգամ օգտագործվել է ճապոնացի դարպասապահ Թանակի Հոիմայի կողմից:
Սեղանի թենիսի գնդակի զանգվածը 2,5 գրամ է:
Աշխարհի ամենաբարձրահասակ բասկետբոլիստի հասակը՝ 236 սմ է, քաշը ՝ 152 կգ, նա ազգությամբ չինացի է։
Հինգ օլիմպիական օղակները խորհրդանշում են հինգ մայրցամաքների միասնությունը, չնայած դրանցից ոչ մեկը որևէ մայրցամաքի խորհրդանիշ չէ: Օղակների գույները `կապույտ, կարմիր, դեղին, կանաչ, սև — ընտրվել են որպես ամենատարածվածն աշխարհի պետությունների դրոշների վրա:
Վատիկանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ունեցել է ընդամենը մեկ միջազգային հանդիպում. «Մոնակոյի» ազգային հավաքականի հետ, որն ավարտվել է ոչ-ոքի ՝ 0-0 հաշվով:
Շախմատի առաջին տասը քայլերը կատարելու ՝ 170,000,000,000,000,000,000,000,000 տարբերակ կա: