Շմոլ գազի թունավորումից մահացել են «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի 2 ֆուտբոլիստ

Գրառումը «Արարատ» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջից.

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները»:

Մահացածների թվում են Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

«Sportx.am»-ի անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով