Ռոման Բերեզովսկին ժամանակավորապես կգլխավորի ռուսական «Սոչին»։

Ռուսական «Спорт-Эксперт»-ը հայտնում է՝ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօրվանից կգլխավորի ռուսական «Սոչին», նշանակվելով մարզչի պաշտոնակատար։

45-ամյա Բերեզովսկին կփոխարինի Ալեքսանդր Տոչիլինին, ում ռուսական ակումբը հեռացրել է նոյեմբերի 20-ին։

Բերեզովսկին թիմը կգլխավորի մինչև այս տարվա դեկտեմբեր, իսկ  դրանից հետո ակումբի ղեկավարությունը վերջնական որոշում կկայացնի, թե ում նշանակի գլխավոր մարզչի պաշտոնում։

Հիշեցնենք, որ «Սոչիում» հանդես են գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը, ով ռուսական ակումբ տեղափոխվել է բավականին վերջերս էր, Երևանի «Փյունիկից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով