UFC. Հաբիբ Նուրմագամեդով .Քոնոր Մագրեգորը «հիմար է»,պետք չէ նրա վրա ուշադրություն դարձնել

Թեթև քաշային կարգում ռուսաստանցի չեմպիոն Հաբիբ Նուրմագամեդովը հայտարարել է, որ  ուշադրություն  չի դարձնում  Քոնոր Մագրեգորի կողմից   իրեն հասցեագրված բազմաթիվ վիրավորանքներին։

2018 թ-ի հոկտեմբերի 6-ին, Նուրմագամեդովը  4-րդ  ռաունդում  հաղթել էր Մագրեգորին։ Մենամարտից  առաջ և  հետո  Մագրեգորը  վիրավորանքներ էր  հնչեցրել Հաբիբի և նրա  հարազատների  հասցեին։

«Նույնիսկ, երբ  ես  լռում եմ  և  ոչինչ  չեմ ասում, դա ինձ հաճելի է,  քանի որ  մարդիկ իրենք  կարող են  ենթադրություններ  անել այդ ամենի մասին, տեսնում եք  մեկը  ասում է,  իսկ մյուսը  կատարում։   Ուղղակի ասել,  դա ուրիշ է, իսկ երբ գործը հասնում է  անելուն,  նա  (Մագրեգորը) բացարձակ ուրիշ է։  Քոնորը հիմար է, իսկ մեզ  մոտ հիմարների վրա  ուշադրություն  չեն  դարձնում»։  Այս մասին հայտարարել է Հաբիբ Նուրմագամեդովը։

Այս պահին Նուրմագամեդովի հաշվին կա  28  հաղթանակ,  28 պրոֆեսիոնալ մենամարտերից հետո։  Սեպտեմբերի սկզբին  դագ  մարզիկը  պաշտպանեց  չեմպիոնական  գոտին, հաղթելով ամերիկացի Ջասթին Պուարեին։

Մագրեգորը հայտարարել է, որ իր հաջորդ մենամարտը  տեղի կունենա 2020թ-ի  հունվարի 18-ին, Լաս Վեգասում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով