Դարպասապահ՝ Արամ Հայրապետյանը լավագույնն է ճանաչվել մեր հավաքականի կազմում։

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը։
Արամ Հայրապետյանը ճանաչվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ, նա հավաքել է (747) միավոր։ Երկրորդը հավաքականում թիմի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանն է (612), իսկ երրորդ տեղում Տիգրան Բարսեղյանը (550)։
Ընդհանուր աղյուսակում Հայրապետյանը զբաղեցնում է 133-րդ տեղը, Մխիթարյանը 206, իսկ Բարսեղյանը 258-րդ հորիզոնականը։