Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:

Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղ գրավեց 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրեց 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճեց միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում:

Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825 միավորով գրավեց 5-րդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգի թափեր վարժության եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցել էր նաև Արթուր Դավթյանը, որը չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը նժույգի թափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:

Հայտնում է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով