ԱՊԼ.«Արսենալը» տանը ոչ-ոքի ավարտեց խաղը «Սաութհեմփթոնի» հետ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում, «էմիրեյթս» մարզադաշտում, Լոնդոնի «Արսենալը» ընդունեց «Սաութհեմփթոնին», խաղն ավարտվեց, ոչ-ոքի 2-2 հաշվով։
Հանդիպման հենց խաղասկզբում երկու թիմերը արագ գոլով փոխանակվեցին, նախ 8-րդ րոպեին հյուրերից Դենի Ինգսը բացեց հանդիպման հաշիվը, իսկ տասը րոպե անց Ալեքսանդր Լակազետեն հավասրեցրեց գոլերի թվային հավասարակշռությունը։
Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկին առաջ անցան հանդիպման հաշվի մեջ, 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ՝ Ջեյմս Վարդ Փրոուսը, 1-2: «Արսենալի» ֆուտբոլիստները միայն մրցավարի ավելացված ժամանակում կարողացան խուսափել պարտությունից, Ալեքսանդր Լակազետեի դուբլի շնորհիվ զինագործները ոչ-ոքի ավարտեցին անչափ լարված հանդիպումը։
Այս խաղից հետո «Արսենալը» վաստակած 18 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է։ «Սաութհեմփթոնը» 9 միավորով միայն նախավերջինն է։