ԱՊԼ. Ժոզե Մորինյոն հաղթանակով մեկնարկեց «Տոտենհեմի» հետ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում, Լոնդոնի «Տոտենհեմը» նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ հյուրընկալվեց «Վեսթ Հեմ Յունայթեդին», և հաղթեց 2:3 հաշվով։
Առաջին խաղակեսում լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, նախ 36-րդ րոպեին հաշիվը բացեց հարավ-կորեացի Սոն Հոնգ-Մինը, իսկ 43-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց ՝ Լուկաս Մոուրան, 0:2 :
Երկրորդ խաղակեսի սկզբում Հոթսփուրի ֆուտբոլիստները երրորդ գնդակն ուղարկեցին «Վեսթ Հեմի» դարպասը, գոլի հեղինակ՝ Հարի Կեյն, 0:3 : «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստները միայն խաղավերջում կարողացան «արթնանալ» և բացել գոլերի հաշիվը այս խաղում, նախ «Վեսթ Հեմի» կազմում հաշիվը կրճատեց՝ Միչել Անտոնիոն, իսկ մրցավարի ավելացված ժամանակում Անջելո Օգբոնան հաշիվը դարձրեց՝ 2:3 ։
Այս կարևոր հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակեցին 17 միավոր և ժամանակավորապես բարձրացան աղյուսակի 6-րդ հորիզոնական։ «Վեսթ Հեմ Յունայթեդը» 13 միավորով գտնվում է 16-րդ հորիզոնականում։