Հայաստանի Բարձրագույն խումբ. «Լոռի ՖԱ»-ն Վանաձորում հաղթեց չեմպիոն՝ «Արարատ-Արմենիային»

Հայաստանի ֆուտբլի Բարձրագույն խմբի 14-րդ տուրում, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռին» հյուրընկալեց «Արարատ-Արմենիային»։
Առանց երկրպագուների անցած հանդիպմանը հաշիվը բացվեց հենց խաղասկզբում, «Արարատ-Արմենիայի» պաշտպանների կոպիտ սխալի հետևանքով 10-րդ րոպեին Ռուսլան Զաերկոն գոլով պատժեց հյուրերին՝ 1-0: Թիմերը առաջին խաղակեսի ընթացքում այլևս ոչ մի լուրջ պահ չստեղծելով, գնացին ընդմիջման՝ 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ավելացրեցին ճնշումը մրցակցի նկատմամբ, սակայն հանդիպման 68-րդ րոպեին գոլը խփեցին «Լոռիի» ֆուտբոլիստները, գոլի հեղինակ՝ Լուիս Մատեուս, 2-0: Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, և «Լոռին» հաղթեց 2:0 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Լոռին» վաստակեց 25 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը «Շիրակի» հետ, «Արարատ-Արմենիան» 26 միավորով 2-րդ հորիզոնականում է։