Իսպանիայի թենիսի հավաքականը՝ Դևիսի Գավաթ-2019-ի հաղթող

2011 թվականից ի վեր առաջին անգամ թենիսի Իսպանիայի  հավաքականը նվաճեց Դևիսի գավաթը։

Իսպանիայի հավաքականը եզրափակչում ՝ Սերջի Բրյուգերի գլխավորությամբ, ջախջախեց կանադացիներին: Հաղթանակը բերեց Ռաֆայել Նադալը, ով եզրափակչի երկրորդ խաղում հաղթեց Դենիս Շապովալովին`6:3, 7:6  հաշվով:
Առաջին միավորը Իսպանիայի հավաքականին ավելի վաղ բերել էր Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, ով հաղթեց Ֆելիքս Աուգեր-Ալասիմին` 7:6, 6:3 հաշվով: Միևնույն ժամանակ, իսպանացին թիմին էր միացել միայն մեկ օր առաջ, քանի որ, մի քանի օր առաջ մահացել էր նրա հայրը:

Իսպանիայի հավաքականը վեցերորդ անգամ նվաճեց թիմային գավաթը: Իսպանիայի հավաքականում Ռաֆայել Նադալը և Ֆելիսիանո Լոպեսը դարձան Դևիսի գավաթի հնգակի չեմպիոն: Երկուսն էլ նախկինում հաղթել էին 2004, 2008, 2009 և 2011 թվականներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով