Հայաստանի Բարձրագույն խումբ. «Փյունիկը» չափազանց խոշոր հաշվով հաղթեց «Երևանին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ  տուրում  Երևանի «Փյունիկը» Վանաձորում  հյուրընկալվեց  «Երևան ՖԱ»-ին  և  հաղթեց չափազանց  խոշոր՝  2:8  հաշվով։

«Փյունիկը» առաջին  խաղակեսում վեց անպատասխան գնդակ ուղարկեց «Երևանի»  դարպասը,  Ա.Առաքելյան (14′), Դ.Մահմուդով (16′, 20′, 32′) , Ա Մանուչարյան (25′),  Ս.Շեվչուկ (29′)։ Երկրորդ խաղակեսում  «Երևանի» ֆուտբոլիստները կարողացան  կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակներ՝ Ռ.Իսաև (58′), Ա.Պորտուգալյան (78′), սակայն «Փյունիկի»  ֆուտբոլիստները  ևս  երկու  գնդակ ուղարկելով հյուրընկալող  թիմի դարպասը վերականգնեցին վեց գնդակի տարբերությունը,  այս  խաղում իր հաշվին նախ  պոկեր գրանցեց  Դենիս Մահմուդովը,  7։2, իսկ հանդիպման վերջակետը  դրեց Արթուր Միրանյանը։

«Փյունիկը» այս խաղից հետո վաստակեց 19 միավոր և գտնվում է  մրցաշարային աղյուսակի  7-րդ  հորիզոնականում։  «Երևանը»  դեռ  ոչ մի միավոր  չվաստակելով այս  առաջնությանը, գտնվում է ստորին հորիզոնականում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով