Չեմպիոնների լիգա. Մադրիդի «Ռեալը» բաց թողեց հաղթանակը «ՊՍԺ»-ի հետ խաղում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի  խմբային  փուլի  5-րդ  տուրում,  Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու»  մարզադաշտում  հյուրընկալեց  Ֆրանսիայի  չեմպիոն  «ՊՍԺ»-ին։

Հանդիպումը  լավ  դասավորվեց  մադրիդցիների  համար,  Կարիմ  Բենզեմայի  (17′, 79′)  երկու  գոլերի  շնորհիվ  արքայական  ակումբը  մեծ  առավելություն ստացավ,  սակայն  խաղավերջում Կիլիան Մբապեի (81′) և  Պաբլո Սարաբիայի (83′)  գոլերի շնորհիվ  «ՊՍԺ»-ն  խուսափեց  պարտությունից։  Համդիպումն ավարտվեց  2:2  հաշվով։

Այս տուրից  հետո  երկու  թիմերն էլ  վերջին  տուրից  առաջ  ապահովել  են իրենց  տեղը  Չեմպիոնների լիգայի 1/8-րդ  եզրափակչում, «ՊՍԺ»-ն 13 միավորով  առաջին  հորիզոնականում է,  մադրիդցիները  ունեն 8 միավոր  և  A  խմբում  զբաղեցրին երկրորդ  հորիզոնականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով