Գևորգ Ղազարյանը անտրամաբանական է համարում Աբրահամ Խաշմանյանի մեկնաբանությունները..

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող՝ Գևորգ Ղազարյանը իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անդրադառնալով՝ ԻտալիաՀայաստան (9:1) հանդիպմանը:

«Հարգելի երգրպագուներ, Ուզում եմ, նախ և առաջ, ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզիչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել Ֆուտբոլիստներին այլ նկատի է ունեցել այն  մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի Ազգային Հավաքականում, 2007 թից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել: Նրա խոսքերը ափշելու աստիճան անտրամաբանական են : Երբ նա հայտարարում ա, որ Սա ազգային հավաքական չի այլ ուղակի հավաքական և, որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասումա, որ դա ասելով ի նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք ա ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ:  Նրա ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չի, ուղղակի հավական է առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի։ Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ խաղի արդյունքը կապի թե ֆեդերացիայից ով ա մեկնում թմի հետ, ով չէ: Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ Բազմաթիվ լրագողներ ֆեդերացիայի աշխատակիցներ երբեմն երկրպագուներ եղել են մեզ հետ  նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ  է  խոսի թե ինչի՞  մեր հավաքականը իր օրոք  ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի ինչի ավելի լավ է այսքան օր անցելա գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդհամենը երկու ամիս առաջ  այս նույն հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու և հավատում եմ, որ այս կազմը ի զորու է  հաջողություններ գրանցելու»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով