FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր դասակարգման աղյուսակը

FIFA-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների նոր դասակարգման աղյուսակը, որը գլխավորում է Բելգիայի ազգային հավաքականը՝ 1765 միավորով, նրան հաջորդում է Ֆրանսիան՝ 1733 միավոր, իսկ եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականը՝ 1712 միավոր։
Լավագույն տասնյակում տեղ են գտել՝ Անգլիան (1661), ՈՒրուգվայը (1645), Խորվաթիան (1642), Պորտուգալիան (1639), Իսպանիան (1636), Արգենտինան (1623), տասնյակը եզրափակում է Կոլումբիայի (1622) հավաքականը։
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և գտնվում է աղյուսակի 102-րդ հորիզոնականում, ունենալով իր ակտիվում 1213 միավոր։