Բունդեսլիգա. «Հոֆենհայմը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Ֆորտունա Դուսելդորֆի» հետ։

Բունդեսլիգայի  13-րդ  տուրում «Հոֆենհայմը»  սեփական հարկի  տակ  ընդունեց  «Ֆորտունա Դուսելդորֆին»  և  ոչ-ոքի՝ 1։1  հաշվով  ավարտեց  հանդիպումը։

Տանտերերը  Անդրե Կրամարիչի  6-րդ  րոպեին  խփված գոլի շնորհիվ առաջ  անցան հաշվի  մեջ,  սակայն  խաղավերջում «Դուսելդորֆի»  ֆուտբոլիստները  հանդիպման  87-րդ  րոպեին  կարողացան խուսափել պարտությունից,  գոլի  հեղինակ՝  Ռոուեն Հեննինգս։

Հայաստանի ազգային հավաքականի  հարձակվող Սարգիս  Ադամյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային կազմից  և փոխարինվեց  հանդիպման 74-րդ րոպեին։

Այս հանդիպումից հետո  «Հոֆենհայմը»  վաստակած  21 միավորով  գտնվում է  մրցաշարային  աղյուսակի 7-րդ  հորիզոնականում։  «Ֆորտունա Դուսելդորֆը» 12 միավորով 13-րդն է։