Լա Լիգա. Մադրիդի «Ռեալը» դժվարին պայքարում հաղթեց «Ալավեսին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում հյուրընկավեց «Դեպորտիվո Ալավեսին» և դժվարին պայքարում կարողացավ հաղթել՝ 1:2 հաշվով։
Հանդիպման բոլոր գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում։ Նախ 52-րդ րոպեին արքայական ակումբի ֆուտբոլիստները Սերխիո Ռամոսի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը, իսկ 65-րդ րոպեին տանտերերից 11-մետրանոց տուգանային հարվածով հաշիվը հավասարեցրեց՝ Լուկաս Պերեսը, 1։1։ Հանդիպման հաղթական գնդակը խփվեց հանդիպման 69-րդ րոպեին, իսկ այն հեղինակեց Դանիել Կարվախալը։
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակեց 31 միավոր և ժամանակավորապես միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Դեպորտիվո Ալավեսը» 18 միավորով 14-րդ հորիզոնականում է։