հայազգի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը դարձել է WBA Asia South վարկածով աշխարհի չեմպիոնի

Երեկ երեկոյան, Մոսկվայի «ՎՏԲ Արենա» մարզահամալրիում տեղի ունեցավ Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանի և տանզանացի բռնցքամարտիկ Կուլվա Բուշերի մենամարտը:
Ռուսական 5-tv.ru- ի փոխանցմամբ ՝ մենամարտի սկզբում Էդգար Ղուկասյանը շատ կոպիտ կերպով անցավ հարձակման, չնայած որ նա հազվադեպ էր ճշգրիտ հարվածներ հասցնում: Ութերորդ տուրում Ղուկասյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց հակառակորդին, թեև ինքն էլ ստացավ շատ հարվածներ:
WBA Asia South վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար բռնցքամարտիկները պայքարեցին 10 ռաունդ: Էդգար Ղուկասյանը ջախջախեց տանզանացի բռնցքամարտիկ Կուլվա Բուշերին, ինչից հետո մենամարտի դատավորները միաձայն հաղթանակը շնորհեցին հայազգի բռնցքամարտիկին: Այսպիսով, հայազգի բռնցքամարտիկը նվաճեց WBA Asia South վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«ՎՏԲ Արենայում» անցկացվող մրցաշարի շրջանակներում Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն կայացել են մի քանի մենամարտեր, հաղթողների թվում է նաև Ռուսաստանը ներկայացնող ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Վարդան Հարությունյանը: