Ժոզե Մոուրինյոն ի նշան շնորհակալության 15-ամյա բոլբոյին հրավիրել է թիմի հետ ընթրիքի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայացած «Տոտենհեմ» – «Օլիմիպիակոս» խաղի ժամանակ «Տոտենհեմի» գոլային գրոհներից մեկին իր մասնակցություն է ունեցել նաև  15-ամյա բոլբոյ՝ Կալում Հայնսը, ով արագ փոխանցել է գնդակը Սերժ Օրյեին, որի եզրային նետումից հետո լոնդոնցիները գոլային գրոհ են կազմակերպել։ Այն եզրափակել է Հարի Քեյնը:

Դարպասի գրավումից հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտեցել է բոլբոյին սեղմել ձեռքը, գրկել և շնորհակալեւթյուն հայտնել, ինչից հետո նրան հրավիրել է թիմի հետ համատեղ ընթրիքի։

«Նա խաղից առաջ մեզ հետ կգա ճաշելու։ Երեխայի համար հիմա երջանիկ օրեր են։ Հուսով եմ, որ մենք նրան հիանալի հիշողություններ պարգևեցինք ամբողջ կյանքի համար»,-նշել է պորտուգալացի մասնագետը The Sun-ին տված հարցազրույցի ժամանակ:

ArmenianEnglishRussian