Մոդրիչը պլանավորում է ավարտել կարիերան «Ռեալում»

Ըստ Don Balon-ի Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պլանավորում է ավարտել կարիերան իր ներկայիս ակումբում: Նշված աղբյուրի համաձայն, 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստը հակված է անցկացնել ևս երկու մրցաշրջան ամենաբարձր մակարդակի վրա, որից հետո կլքի ակումբը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը անցկացրել է ինը հանդիպում, դարձել է երկու գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի հունիսին:

ArmenianEnglishRussian