Seria A. Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմայի» վստահ հաղթանակին

Ֆուտբոլի Իտալիայի A Seria-ի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում հյուընկալվեց «Վերոնային» և դժվարին պայքարում հաղթեց 1։3 հաշվով:
Առաջին խաղակեսի 17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյույվերտը, որից հետո 21-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Վերոնայի» պաշտպան Դավիդե Ֆարաոնին, հանդիպման 45-րդ րոպեին «Ռոման» վաստակեց 11-մետրանոց տուգանային հարված իրացնելու իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Դիեգո Պերոտին հաշիվը դարձնելով՝ 1։2: Հենց այս հաշվով էլ թիմերը գնացին հանգստի:
Երկրորդ խաղակեսը ևս հետաքրքիր պայքարում անցավ, 67-րդ րոպեին խաղադաշտ մտավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը, ով ավելացված երկրորդ րոպեին (90+2) գեղեցիկ գոլով վերջակետ դրեց հանդիպմանը:
Սա Իտալիայի A Seria-ի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանի երկրորդ գոլն էր:
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «Ռոման» հավաքած 28 միավորով չորրորդ տեղում է: Վերոնան 18 միավորով 8-րդն է։