Բարձևագույն խումբ. Յոթ փաստ Բարձրագույն խմբի 15-րդ տուրից

Տեղի ունեցավ  ֆուտբոլի  Հայաստանի  Բարձրագույն խմբի 15-րդ  տուրը,  Ձեզ ենք ներկայացնում  հետաքրքիր  փաստեր  որոնք  գրանցվել են այս  տուրում։

1. Սկսենք ամենահետքրքիր  փաստից։  «Լոռի ՖԱ»-ի հարձակվող՝ Ջոնել Դեսիրեն այս  մրցաշրջանում  գրանցել է առաջին պենտա-տրիկը։  Նա  հինգ  գնդակ է  ուղարկել  առաջնության հետնապահ՝  «Երևան ՖԱ»-ի դարպասը,  իսկ  հանդիպումն ավարտվել է խոշոր՝ 8։0  հաշվով։

2. «Երևան ՖԱ»-ի  ֆուտբոլիստները  շարունակելով հակառեկորդների  շարքը  երրորդ  խաղն անդմեջ  պարտվում են գեր խոշոր  հաշվով։  Սա  նրանց  24-րդ  բաց  թողած  գոլերն էին  երրորդ  խաղն անընդմեջ։

3. Այս տուրում  առաջատար  քառյակի  թիմերից  ոչ մեկը  հաղթանակ  չի  տոնել։ Առաջատար Երևանի «Արարատը» պարտվեց «Նոա ՖԱ»- ին,  «Արարատ-Արմենիան»  ոչ  ոքի  ավարտեց  հանդիպումը  «Ուրարտուի» հետ  մրցավեճում, «Ալաշկերտը»  1։1  ավարտեց  հանդիպումը  «Փյունիկի» հետ,  իսկ  Գյումրիում  «Շիրակը»  պարտվեց  արդեն լավ  մարզավիճակ ձեռք  բերած  «Կապան-Գանձասարին»։

4. Առաջատարները  իրենց  տեղը  զիճեցին Լոռի ՖԱ -ին։  Բարձրագույն խմբի նախորդ  տուրում  Վանաձորի  թիմը  գտնվում էր  մրցաշարային աղյուսակի  5-րդ  տեղում։  Երևան ՖԱ-ի  հետ  մրցավեճում  տարած (8։0) հաղթանակից  հետո  թիմը  շրջանցեց միանգամից  չորս  թիմի  և միանձնյա  գլխավորեց  մրցաշարային աղյուսակը  ձմեռային արձակուրդներից  առաջ։

5. Առաջատար հորիզոնականներում  գտնվող թիմերից, բացառությամբ Լոռի ՖԱ-ի  և  Ալաշկերտի, ոչ մի թիմ  չի կարողացել գրավել մրցակցի  դարպասը։

6. Տուրի հինգ  հանդիպումներից  չորս խաղում  գրանցվել է  երկուս  և  քիչ  գոլ  յուրաքանչյուր  խաղում։

7. Լավագույն ռմբարկուների պայքարում առաջին հինգ հորիզոնականները  զբաղեցնում են բացառապես  լեգիոներներ՝

1. Մորի Կոնե 11 գոլ (Շիրակ)

2. Ջոնել Դեսիրե 10 գոլ (Լոռի)

3. Դենիս  Մահմուդով 9 գոլ (Փյունիկ)

4. Մաքսիմ Մայրովիչ 8 գոլ (Նոա)

5. Գուստավո Մարմենտինի 7 գոլ (Ալաշկերտ)

 

ArmenianEnglishRussian