ԱՊԼ. Բրենդան Ռոջերսը մինչև 2025թ. երկարաձգել է պայմանագիրը «Լեսթերի Սիթիի» հետ

Ինչպես հաղորդում է անգլիական «Լեսթերի Սիթիի» մամուլի ծառայությունը թիմի գլխավոր մարզիչ՝ Բրենդան Ռոջերսը երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:

Հիշեցնենք, որ Ռոջերսը գլխավորում է «Լեսթերը» սույն թվականի փետրվարից:

Անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրից հետո 35 միավորով «Լեսթերը» երկրորդ տեղում է, 8 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»: Պրեմիեր Լիգայում Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լեսթերը» 26 խաղում տարել է 17 հաղթանակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով