Արգենտինական «Բոկա Խունիորսը» հետաքրքրված է հայազգի հարձակվողով:

Արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է կարիերան շարունակել Արգենտինայի գործող չեմպիոն՝ «Բոկա Խունիորս» ակումբում:

Արգենտինական ակումբի սկաուտները ամիսներ շարունակ հետևել են Հայաստանի հավաքականի խաղացող, 23-ամյա հարձակվողի խաղին և որոշել պայքարել նրա տրանսֆերը ձեռք բերելու համար:
Այս մրցաշրջանում Բրիասկոն անցկացրել է 12 խաղ՝ խփելով 1 գոլ:

Transfermarkt կայքի փոխանցմամբ՝ արգենտինահայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 600 հազար եվրո:
Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորս» ակումբը համարվում է Բուենոս-Այրեսի ամենահայտնի և ուժեղ թիմերից մեկը: Հաղթելով 18 միջազգային մրցաշարերում «Բոկա Խունիորս» ակումբը այդ ցուցանիշով համարվում է աշխարհի ռեկորդակիր ակումբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով